Image

Ջրագծի կառուցում Կաքավաձոր գյուղում

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում իրականացվեցին 2 կմ երկարությամբ խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 6.600.000 ՀՀ դրամ, որից «Շեն» ԲՀԿ ներդրեց 1.500.000 ՀՀ դրամ: Գիտակցելով ծրագրի կարևորությունը համայնքի համար մնացած գումարը, իրենց իսկ նախաձեռնությամբ և համախմվածությամբ տրամադրվեց համայնքի կողմից: Գյուղ մտնող ջրի հոսքը նախկինում եղել է 1 լ/վ, իսկ այժմ այն դարձել է 4 լ/վ: Ջրագիծը կապահովի համայնքի ջրամատակարարումը ամբողջ տարի:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don