Օրգանական գյուղատնտեսություն

Շեն ԲՀԿ-ն առաջինն է Հայաստանում սկսել զբաղվել օրգանական գյուղատնտեսական արտադրությամբ գյուղական տնային տնտեսությունների համար նոր, կայուն և շրջակա միջավայրի համար անվնաս եկամուտների աղբյուր ստեղծելու նպատակով: 2000-2012թթ. ընթացքում Շեն ԲՀԿ-ն՝ ծրագրի հիմնական գործընկեր հանդիսացող Շվեյցարական միջեկեղեցական օգնություն կազմակերպության ֆինանսական և թեմատիկ աջակցությամբ, խթանում էր օրգանական գյուղատնտեսության զարգացումը, տեղեկատվություն տարածելով անհատ գյուղացիների և գյուղացիական խմբերի շրջանում օրգանական գյուղատնտեսության շրջանակներում մշակաբույսերի աճեցման մեթոդների վերաբերյալ: Այս գործունեությունն իրականացվում էր Հարավային Կովկասի երկրներում Շվեյցարական միջեկեղեցական օգնություն կազմակերպության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Այն իրականացվեց գյուղացիներին անվճար խորհրդատվական ծառայությունների տրամադրման, ինչպես նաև օրգանական մրգերի վերաբերյալ տեղական սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Նշված ժամանակահատվածում Շեն ԲՀԿ-ի այլ գործընկերներ, մասնավորապես՝ Շեն Ֆրանսիա, Եկեղեցական զարգացման ծառայություն (EED, Գերմանիա), Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպություն (ICCO, Նիդերլանդներ), ՄԱԶԾ/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF) կազմակերպությունները և  Օվերն-Ռոն-Ալպ շրջանի Խորհուրդը, նույնպես համաֆինանսավորեցին այս ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակներն էին.

  • օրգանական գյուղատնտեսության խորհրդատվական խմբի նախաձեռնում
  • օրգանական սերտիֆիկացման տեղական մասնավոր գործակալության ստեղծումը,
  • նոր օրգանական գյուղատնտեսական ներդրանքի ներկայացումը գյուղացիական տնտեսություններին,
  • արտահանման և տեղական շուկաների զարգացումը,
  • ոլորտի լոբբինգի և խթանման գործունեություն:

Վերջին 12 տարիների ընթացքում վերը նշված բոլոր նպատակները ըստ էության իրագործվել են և Հայաստանում օրգանական սննդի ոլորտը զարգանում է: Փաստացի, ոլորտի հետագա զարգացման գործը ստանձնել են Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները: Իրականացված գործունեության արդյունքում Հայաստանում հիմնվել են մի քանի տասնյակ օրգանական գյուղացիական տնտեսություններ, հիմնականում մրգատու այգիներ:

Ներկայումս ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Հայաստանում իրականացնում են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը: Այս ծրագիրը ներառում է մի շարք բաղադրիչներ, ինչպիսիք են՝ օրգանական գյուղատնտեսությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները, օրգանական գյուղատնտեսության ընդլայնման ծառայությունների խթանում, ուսումնական ծրագրի և ժամանակակից ուղեցույցի մշակումը, մեծ և փոքր դրամաշնորհների տրամադրումն այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ցանկանում են սկսել, բազմազանեցնել կամ ընդլայնել օրգանական արտադրությունը: Շեն ԲՀԿ-ն «Ծիրանի այգի» ՍՊԸ-ի հետ համատեղ, ՕԳԱՆ ծրագրի միջոցով աջակցություն ստացած մի շարք օրգանական արտադրողների և մեծ դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների շարքում են: «Ծիրանի այգի» ՍՊԸ-ի այգիների զարգացումից բացի, ծրագրի արդյունքում Շեն ԲՀԿ-ի և «Ծիրանի այգի» ՍՊԸ-ի կողմից հիմնվելու և աջակցություն է ստանալու օրգանական պտղաբուծության կոոպերատիվը:

Օրգանական գյուղատնտեսության ցուցադրական կրթական կենտրոն

Ծրագիրը մեկնարկել է ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի, Եկեղեցական զարգացման ծառայության (EED) և Շեն Ֆրանսիա կազմակերպության կողմից 2012թ.-ին տրամադրված միջոցներով: Օրգանական գյուղատնտեսության ցուցադրական կրթական կենտրոնը (Կոտայքի մարզի Ակունք համայնքում) ներկայացնում և փորձարկում է օրգանական և շրջակա միջավայրի համար բարենպաստ աճեցման մեթոդները և տեխնոլոգիաների ու սարքավորումների արդյունավետ կիրառումը: Կենտրոնում գործի են դրվելու օրգանական գյուղատնտեսության հիմնաքարային սկզբունքները՝ կենսաբազմազանության պահպանումը, հողի և ջրի արդյունավետ օգտագործումն, արևային էներգիայի օգտագործումը: Նման կրթական կենտրոն հիմնելու նպատակն է հանդիսանում Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար նոր տեխնոլոգիաներով զինված խորհրդատվական հաբի ստեղծումը, որտեղ կազմակերպվելու են սեմինարներ և գործնական պարապմունքներ:

    Իշամեղուների օգտագործումն օրգանական այգիներում

    Օրգանական այգիներում փոշոտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2013թ.-ին Շենի խորհրդատվական խումբը որոշեց օգտագործել իշամեղուներ: Այս մեթոդը կիրառվում է ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում դրա օգտագործումը դեռևս սահմանափակ է: TRIPOL-ը հանդիսանում է բացօթյա և փակ տարածքներում մրգերի և բանջարեղենի մի շարք տեսակների գերազանց փոշոտում ապահովելու միջոց: Օգտագործողի համար նորարարական բնական փոշոտման օգուտները հետևյալն են.

    1. Աշխատուժի հետ կապված ծախսերի խնայողություն,
    2. Բերքի որակի բարելավում,
    3. Բերքատվության աճ,
    4. Փոշոտման պակաս կախվածություն եղանակային պայմաններից և բնական փոշոտիչներից,
    5. Ջերմոցում ծաղկափոշու քանակության կրճատումը բարելավում է աշխատանքային միջավայրը,
    6. Իշամեղուները համատեղելի են մեղրատու մեղուների հետ: