Բնապահպանական կրթություն

ԽՍՀՄ-ում բավականին ցածր մակարդակի վրա էր մարդկանց գիտելիքները շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և համապատասխանաբար անպատասխանատու վերաբերմունք կար բնության նկատմամբ: Դա հատկապես բացասական հետևանքներ ունեցավ Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ ծանր տնտեսական վիճակի պատճառով երկրի բնակչությունը մեծ վնաս հասցրեց մայրենի բնությանը: Այդ պատճառով, Շեն ԲՀԿ-ն գործունեություն է իրականացնում այս ոլորտում, սկսելով կրթությունից և հատուկ շեշտ դնելով երիտասարդ սերնդի վրա: Ակնկալվող վերջնական արդյունքը գյուղական համայնքների բնակչությանը կայուն զարգացման հնարավորության ընձեռումն է՝ նրանց օրգանական գյուղատնտեսությունում ներգրավման միջոցով, և հանրային կանաչապատ տարածքների խթանման միջոցով բնապահպանական գիտակցության զարգացումը:

2010թ.-ին Շեն ԲՀԿ-ի պատվերով մշակվեց միջնակարգ դպրոցների համար նախատեսված «Շրջակա միջավայր և բնապահպանություն» դասագիրքը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն այս դասագիրքն առաջարկեց միջնակարգ դպրոցի աշակերտների արտադասարանական ուսուցման համար: Դասագրքի նկատմամբ պահանջարկն այնքան բարձր էր, որ այն հրատարակվեց երկու անգամ: Մինչ օրս գյուղական դպրոցների գրադարաններին հատկացվել է այս դասագրքի 6,000 օրինակ:

Բացի այդ, Շեն ԲՀԿ-ն նշված խնդրի լուծմանը նպաստել է նաև ոլորտում մի շարք այլ ծրագրերի իրականացման միջոցով: 2002թ.-ին Շեն ԲՀԿ-ի պատվերով նկարահանվեց անտառների կրիտիկական վիճակի մասին պատմող «Հայաստանի անտառները» վավերագրական ֆիլմը, որը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով: