Image

Օրգանական միրգ արտադրողների կոոպերատիվի զարգացման ծրագիր

Ս․թ․ մարտի 2-ին Արագածոտնի մարզի Լուսակնի «Օրգանական գյուղատնտեսության ուսուցման կենտրոնում», տեղի ունեցավ «Օրգանական միրգ արտադրողների» ՍԿ հերթական հանդիպում-սեմինարը:

Սեմինարը  տեղի ունեցավ այգու տարածքում, որի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց այգու մշակության հողաֆրեզի աշխատանքը և քննարկվեց Օրգանական գյուղատնտեսության կառավարման պլանի և 2018թ․ մշակության ու խնամքի ժամանակացույցը: Սեմինարին մասնակցում էին 15 անդամները և կոոպերատիվին անդամակցել ցանկացող 2 այգեգործներ:

Ներկայացվեց  և քննարկվեց կոոպերատիվի համար  սառնարանային տնտեսություն հիմնելու վերաբերյալ նոր ներդրումային ծրագիրը։ Քննարկեցին թե որտեղ պետք է տեղակայվի այդ սառնարանը:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել