Հացազգիների սերմնաբուծական կայացած կոոպերատիվի փորձի փոխանցումը նորաստեղծ կոոպերատիվներին

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, մայիսի 25-ին Սյունիքի և Վարդենիսի շահառու Շաքի, Շաղատ, Անգեղակոթ, Արեգունի, Փամբակ և Գեղամասար համայնքների կոոպերատիվների անդամները այցելեցին «Խոր Վիրապ» սպառողական կոոպերատիվ: Այս հանդիպման նպատակն էր կոոպերատիվների անդամներին ծանոթացնել հացազգիների սերմնաբուծական կոոպերատիվի փորձի հետ, որի ընթացքում կոոպերատիվի նախագահ Վ․ Մանուկյանը ներկայացրեց «Խոր Վիրապ» սպառողական կոոպերատիվի 10 տարվա գործունեությունը: Սեմինարին մասնակցեցին  27 անդամներ:  Մասնակիցներին ներկայացվեց նաև «Խոր Վիրապ» ԳԱՍԿ-ի գործունեությունը և առաջարկվող գյուղ․ տեխնիկան, բուժանյութերը, սարքավորումները:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել