Image

Մրգի պահածոյացման և չորացման բնագավառում տեղական առաջավոր փորձի ներկայացում

Նոյեմբերի 7-ին և 9-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շահառուներ Գեղարքունիքի մարզից մասնակցել են փոխայցելություն / պրակտիկ սեմինարների «Փորձի փոխանակման այցելություն չրագործական կայացած ձեռնարկություն» և «Այցելություն պտղի վերամշակող ձեռնարկություն «Պռոշյանի կոնյակի» ՍՊԸ Արմավիրի մասնաճյուղ» թեմաներով: «Պռոշյանի կոնյակի» ՍՊԸ Արմավիրի մասնաճյուղում ներկայացվել է պտղի և բանջարեղենի մթերման և վերամշակման գործընթացը և ներկայացվել է համագործակցության հնարավոր եղանակները: Շահառուները այցելել են նաև Լևոն Համբարձումյանի չրագործական տնտեսություն, որը գործում է 2010թ.-ից և տարեկան արտադրում է մինչև 13-15 տ չիր, մթերելով 90-100 տ միրգ: Այցելության ժամանակ ներկայացվել է ձեռնարկության գործունեությունը, սարքավորումները, արտադրական գործընթացը: Երկու սեմինարների մասնակցեցին 27 շահառուներ Գեղարքունիքի մարզի 8 համայնքներից:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել