Մեր արժեքները և նպատակները

Տեսլականը

Վստահելի գործընկեր դառնալ խոցելի գյուղական համայնքների համար, սատարելով կյանքը բարելավելու նրանց ձգտումներին:

 

Առաքելությունը

Շեն ԲՀԿ-ն խթանում է հեռավոր, խոցելի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և հզորացումը, համայնքի անդամների ակտիվ ներգրավմամբ: Մենք ձգտում ենք համայնքները գրավիչ դարձնել կյանքի և աշխատանքի համար անելով հետևյալ քայլերը.

Նոր գիտելիքների և հմտությունների փոխանցում,

Նոր աշխատատեղերի խթանում,

Համայնքային ենթակառուցվածքների բարելավում, և

Համայնքային կազմակերպությունների հզորացում

 

Արժեքները

Համայնքի ներգրավում,

Արհեստավարժ և նվիրված անձնակազմ,

Թափանցիկ հարաբերություններ գործընկերների և շահառուների հետ,

Ուժեղ ներկայություն տեղերում:

 

Նպատակները

Տնային տնտեսությունների անցում բնամթերային գյուղատնտեսությունից դեպի ապրանքային գյուղատնտեսական արտադրության (այդ թվում՝ օրգանական)

Գյուղատնտեսական ակտիվների արտադրողականության բարձրացում՝ շեշտը դնելով բարձրարժեք մշակաբույսերի վրա

Գյուղատնտեսական կայուն արժեշղթաների զարգացում

Համայնքային կազմակերպությունների ներգրավում բարելավման գործընթացին

Շահավետ ոչ-գյուղատնտեսական ձեռնարկատիրական նախաձեռնություններ

Համայնքների սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում

Շրջակա միջավայրի պաշտպանություն

 

Մեթոդաբանությունները

Ինտեգրված համայնքային զարգացման մոդել

«Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) մոտեցում

Կարողությունների զարգացում

Հանրային-մասնավոր գործընկերություն