Image

Պտղաբուծության ոլորտի խնդիրների քննարկում շահագրգիռ կողմերի հետ

<<Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում>> ծրագրի շրջանակներում Դեկտեմբերի 17-19-ը <<Սյունիք Զարգացում>> ՀԿ և <<Շեն>> ԲՀԿ կազմակերպությունները կազմակերպել են քննարկում <<ՀՀ-ում պտղաբուծության խնդիրների քննարկում>> թեմայով: Քննարկումը եղել է 3 հանդիպման տեսքով այս ոլորտի շահագրգիռ կողմերի նետ՝ միջազգային կառույցների և կրթական ոլորտի ներկայացուցիչների, վերամշակող ձեռնարկությունների և չիր արտադրողների, ագրոներդրանք մատակարարող կազմակերպությունների, խոշոր տնկարանային տնտեսությունների և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր թիրախավորել այն հիմնական դժվարություները և խնդիրները, որոնք այսօր առկա են պտղաբուծության ոլորտում: Ինչպես նաև դուրս բերել այն հեռանկարային միջոցառումները, համատեղ քայլերը, որոնք կարող են նպաստել պտղաբուծության ոլորտի զարգացմանը առաջիկա 5 տարվա ընթացքում: Քննարկման արդյունքների հիման վրա կկազմվի հաշվետվություն, որը կփոխանցվի բոլոր շահագրգիռ կողմերին:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել