Image

«Վաղ գարնանային խնամքի աշխատանքները պտղատու այգիներում, օրգանական և ավանդական խնամքի ժամանակացույցի կազմում»

Ապրիլի  11-ին  «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Շենիկ համայնքի «Ծիրանի Այգի» ՍՊԸ-ի այգում իրականացվեց հերթակա սեմինարը «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի համար: Սեմինարին ներկա էին կոոպերատիվի գրեթե ամբողջ կազմը՝ 12 անդամներ: Տեղի ունեցավ գործնական դասընթաց՝ «Վաղ գարնանային խնամքի աշխատանքները պտղատու այգիներում, օրգանական և ավանդական խնամքի ժամանակացույցի կազմում» թեմայով: Մասնակիցներին փորձագետների կողմից ներկայացվեցին  տարածաշրջանի   պտղատու և խաղողի այգիների  վաղ գարնանային խնամքի աշխատանքների փաթեթը, բուժման ժամանակացույցը Արմավիրի մարզի համար և բուժանյութերի նորությունները: Սեմինարի ավարտին կոոպերատիվի անդամաների կողմից քննարկվեց համատեղ բուժման գրաֆիկի կազմումը:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել