Image

Տարածաշրջանային համաժողով գյուղատնտեսական կոոպերացիայի թեմայով

 «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիսի 3-ին Մոլդովայի գյուղատնտեսական արտադրողների դաշնության և վրացական Էլկանա կազմակերպությունների հետ համատեղ գյուղատնտեսական կոոպերացիայի թեմայով տարածաշրջանային համաժողով էր կազմակերպել: Ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվել էր համաժողովը, կոչվում է «Բուսաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում»: Այն ֆինասավորում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD): Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար պարոն Գառնիկ Պետրոսյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պարոն Վարդան Ուռուտյանը, IFAD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար պարոն Վահե Հարությունյանը, «Շեն» կազմակերպության վարչության նախագահ պարոն Հայկ Մինասյանը: Ներկա էին մասնագետներ Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարություններից, կոոպերատիվների նախագահներ, վարչության անդամներ 3 երկրներից, ներկայացուցիչներ Հայաստանում գյուղատնտեսական զարգացման ծրագրեր իրագործող կազմակերպություններից, այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի նպատակն էր «Գյուղատնտեսական կոոպերացիայի» թեմայի շուրջ բարձրաստիճան երկխոսություն ծավալել` բարձրաձայնելով ոլորտում առկա հիմնախնդիրները, համեմատականներ տանելով Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի՝ գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանն ուղղված քաղաքականությունների և իրագործված ծրագրերի հաջողությունների և մարտահրավերների միջև:Գյուղատնտեսական կոոպերատիվները նպաստում են փոքր, սահմանափակ հնարավորություններ ունեցող գյուղացիական տնտեսությունների արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ռեսուրսների մոբիլիզացմանը, գիտելիքի, հմտությունների բարելավմանը, ինչպես նաև ֆերմերների իրավունքների պաշտպանությանը: Արդյունքում ավելանում են կոոպերացվող գյուղացիական տնտեսությունների՝ գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները, գյուղական բնակավայրերում նվազում է աղքատությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը ճանաչել է որպես գյուղատնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Չնայած սրան՝ ՀՀ համայնքներում տարածված է գյուղատնտեսական կոոպերացիայի հանդեպ ընդհանուր թերահավատության մթնոլորտ, ինչին նպաստել են մի շարք գործոններ: Դրանցից են օրենսդրական դաշտի բացերը, անհաջող կոոպերատիվների զգալի թվաքանակը, իրագործված ծրագրերում բացթողումները և այլն: Ոլորտում վեր հանված խնդիրները և մարտահրավերները քննարկվեցին տարածաշրջանային համատեքստում՝ հաշվի առնելով Վրաստանի և Մոլդովայի քաղած դասերն ու հաջողության պատմությունները:  Այն, որ գյուղատնտեսական կոոպերացիան անհրաժեշտ է մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը, միակարծիք են բոլոր մասնագետները:  Միջոցառման արդյունքում արված եզրահանգումների ու առաջարկությունների շուրջ հետևողական աշխատանք կտարվի՝ գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքակությունն ու օրենսդրական դաշտը բարելավելու նպատակով:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել