Image

Կենսագազի կայանի և ջերմատան բացում Գեղամասար գյուղում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում ս․թ․ հունիսի 21-ին կայացավ կենսագազի մեծ կայանի և ջերմատան բացման արարողությունը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում:Արարողությանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության համակարգող Անդրեա Բաջջիոլին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանը, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, Գեղամասար կոոպերատիվի նախագահ Գագիկ Աբրամյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կոոպերատիվի անդամներ, ծրագրի շահառուներ և Գեղամասար համայնքի բնակիչներ:Գեղամասար կոոպերատիվի նախագահ Գագիկ Աբրամյանը երախտիքի խոսք ուղղեց ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցներին: Նա նշեց, որ արդեն վաճառել են ջերմատան առաջին բերքը՝ ամսաբողկ և վարունգ: Կոոպերատիվը հանձն է առնում արդյունավետ շահագործել ստեղծված ենթակառուցվածքները՝ համայնքում ստեղծելով հավելյալ 15 աշխատատեղեր։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել