Image

Պտղատու այգիների որոշ կարանտին հիվանդությունների ու վնասատուների վերաբերյալ դասընթացի իրկանացում

Շեն ԲՀԿ կողմից նախատեսվում է իրականացնել սեմինարների շարք՝ «Պտղատու այգիների որոշ կարանտին հիվանդությունների ու վնասատուների բնութագրերը և դրանց դեմ պայքարի նախազգուշական միջոցառումների նկարագրություն» թեմայով: Սեմինարների նպատակն է պտղաբուծության մեջ մասնագիտացված ֆերմերային տնտեսություններին իրազեկել ՀՀ-ում պտղատուների որոշ կարանտին հիվանդությունների և վնասատուների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ մասնակիցներին կտրամադրվեն տպագիր նյութեր՝ գունավոր պատկերներով, որոնք ուղեցույց կլինեն նրանց հետագայում վարակի նշանները ճիշտ ճանաչելու համար:  Դասընթացները կանցկացվեն հոկտեմբերի 1-ին ժ. 11-ին Արագածոտնի մարզում (մարզպետարանի կոնֆերանսների դահլիճում), հոկտեմբերի 1-ին ժ. 14:30-ին Արմավիրի մարզում (Շեն ԲՀԿ Շենիկի ուսումնական կենտրոն): Մասնակցության հայտ ներկայացնելու համար, գրավոր ներկայացնել Շեն ԲՀԿ էլեկտրոնային փոստին. info@shen.am : Դասընթացն անվճար է:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել