Image

Պտղաբուծության զարգացման ազգային համաժողով

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱԱՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողով՝ «Պտղաբուծության զարգացման  ազգային համաժողով» խորագրով: Այս համաժողովը իրականցվել է «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» Համայնքային ՀԿ-ի կողմից Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի հետ համագործակցաբար: Համաժողովը կազմակերպվել է շվեյցարական HEKS-EPER կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության զարգացման միջոցով Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի գյուղական տնային տնտեսությունների կենսաապահովման բարելավում» ծրագրի շրջանակում, իսկ ծրագիրը իրականացնում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և «Շեն» ԲՀԿ-ն: Համաժողովին մասնակցում էին էկոնոմիկային փոխնախարարը, HEKS EPER Հարավային Կովկասի գրասենյակի ներկայացուցիչները, «Շեն» ԲՀԿ վարչության նախագահը, ՀԱԱՀ ռեկտորը, շուրջ 240 մասնակիցներ՝ ֆերմերային տնտեսության ներկայացուցիչներ, միջազգային և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ագրոներդրանք մատակարարող կազմակերպություններ, վերամշակող, արտահանող կազմակերպություններ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ուսանողներ: Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին անմիջական շփվելու ծրագրային շահառուների և ագրոներդրանք մատակարարող կազմակերպությունների հետ, որոնք համաժողովին ներկայացնում էին իրենց արտադրանքը, ապրանքատեսականին, ծառայությունների մատուցման ոլորտները: Բացման և ողջույնի խոսքին հաջորդեց անիմացիոն ֆիլմ, որը ներկայացրեց ծրագրի իրականացման արդյունքները, ընթացքը և անելիքները։ Բանախոսները ներկայացրեցին ՀՀ-ում պտղաբուծության ոլորտի առկա վիճակը, ոլորտի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց  գյուղ ոլորտի զարգացման ծրագրերը: Ամփոփ քննարկումը պանելային ձևաչափով էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել բանախոսներին:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել