Image

Դասընթաց՝ «Մասնակցությունը կոոպերատիվում» թեմայով

«Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում 2020թ. հունիսի 10-ին  իրականացվեց դասընթաց՝ «Մասնակցությունը կոոպերատիվում» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել էր Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների կողմից ձևավորված նոր կոոպերատիվի անդամների համար: Այս ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից:Կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային համավարակի պայմաններում խիստ կարևոր է գյուղատնտեսության ոլորտի և կոոպարտիվների խթանումը: Այս սահմանափակումների պայմաններում հնարավոր եղավ  Zoom-ի միջոցով կազմակերպել ուսուցում: Ուսուցման ընթացքում քննարկվեցին անդամների ակտիվ մասնակցությունը կոոպերատիվում, կոոպերատիվի օգուտները և պարտավորությունները, ինչպես նաև՝ ինչպես միասին աշխատել ի օգուտ կոոպերատիվի աճի ու զարգացման: Ուսուցումից հետո քննարկվեց նաև ծրագրում նախատեսված ներդրումների և կոոպերատիվի մասնակցությունը դրանում:Ուսուցման ընթացքին միացել էին նաև «Շեն» ԲՀԿ-ից ծրագրի համակարգողը և մարզային  համակարգողները:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել