Image

Վերահսկողական այցելություն «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի»` Գեղարքունիքի մարզի նոր մարքեթինգային խմբերին

Սույն թվականի հունիսի 17-ին Շեն ԲՀԿ գրասենյակի՝ «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի»  ղեկավարը, ծրագրային պատասխանատուները և մարզային պատասխանատուն կատարեցին վերահսկողական այցելություն Գեղարքունիքի մարզի փոքր դրամաշնորհներ ստացած նոր  4 մարքեթինգային խմբերին: Ծրագրային թիմը այցելեց բոլոր նոր խմբերին և տեղում ծանոթացավ կատարված աշխատանքների հետ: Յուրաքանչյուր խմբի համար կատարվեցին առանձին  դիտարկումներ և առաջարկներ՝ սառնարանային տնտեսություններում առկա խնդիրների շտկման, կատարվելիք փոփոխությունների և լրացումների առնչությամբ: Տեղում նաև ստուգվեց ձեռքբերումների և գնումների փաստաթղթավորումը: Բոլորի հետ կազմվեցին շինարարական աշխատանքների ավարտի, ագրեգատների և գույքի ձեռք բերման, տեղադրման ժամանակացույց: Կարելի է նշել, որ COVID-19 համավարակի այս պայմաններում ընթանում էին շինարարական եռուն աշխատանքներ՝ պահպանելով սանիտարահիգենիկ բոլոր նորմերը:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել