Image

Համագործակցության նոր հնարավորություններ Գեղարքունիքի մարզի ագրոներդրանքի վաճառքով զբաղվող նոր և գործող խանութների համար

 «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» թիմը և մարզային պատասխանատուն սույն թվականի հունիսի 17-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզում գործող և նոր բացված մի քանի ագրոներդրանք մատակարարողների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մասնագիտական գիտելիքների բարձրացման, համագործակցության կապերի ստեղծման և հնարավոր  ծրագրային օժանդակությունների տրամադրման հարցեր: Վարդենիսում գործող ֆերմերների սպասարկման կենտրոնի տնօրենը ներկայացրեց, որ Վարդենիսում բուժանյութերի մեծ պահանջարկ կա, սակայն իրենք չունեն այդ դեղորայքները և մասնագիտական գիտելիքները: Բացի այդ` ունեն ինֆորմացիայի պակաս, թե որտեղից կարելի է հնարավորինս մատչելի այդ ամենը  ձեռք բերել:  Քննարկվեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Գեղարքունիքի մարզի  ագրոներդրանքի 4 մատակարար/խանութների ներկայացուցիչները Շենի գյուղատնտեսների հետ կայցելեն խոշոր մատակարարների և ձեռք կբերեն անհրաժեշտ բուժանյութերի մատակարարման ու համագործակցության  պայմանավորվածություններ: Ինչպես նաև` Շեն ԲՀԿ-ի գյուղատնտեսների կողմից տրամադրվեցին անհրաժեշտ բուժանյութերի և պարարտանյութերի վերաբերյալ ուղեցույցեր, որոնք պարունակում են լիարժեք ինֆորմացիա դրանց կիրառության, պահպանության և այլնի մասին: Ագրոներդրանքի մատակարարները ստացան 10 տեղեկատվական թերթիկ պտղատուների տարբեր հիվանդությունների և վնասատուների վերաբերյալ, որոնք իրենք կարող են բազմացնել և տրամադրել ֆերմերներին:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել