Image

Սեմինար-դասընթաց «Պտղատու և խաղողի այգիների հիվանդությունները և վնասատուները, բույսերի պաշտպանության միջոցառումները դրանց դեմ» թեմայով

Սյունիք-Զարգացում ՀԿ և Շեն ԲՀԿ կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում հունիսի 24-ին Սյունիք ՀԿ-ի փորձացուցադրական այգում տեղի ունեցավ    «Պտղատու և խաղողի այգիների հիվանդությունները և վնասատուները, բույսերի պաշտպանության միջոցառումները դրանց դեմ» պրակտիկ դասընթաց/սեմինար։ Սեմինար-դասընթացի ընթացքում Շեն ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատուն շահառու 17 ֆերմերի ներկայացրեց տարբեր պտղատու ծառատեսակների և խաղողի վազի հիմնական հիվանդությունների և վնասատուների դեմ ընթացիկ պայքարի միջոցառումները: Մասնակիցներին տրամադրվեցին Շեն ԲՀԿ-ի գյուղատնտեսական խմբի կողմից կազմված հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների փաթեթներ: 

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել