Image

Հեռավար ուսուցում «Կենդանիների բարեկեցություն և խելացի անասնաշենք» թեմաներով

Սույն թվականի հուլիսի 20-ին Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերների համար կազմակերպվեց հեռավար ուսուցում՝ «Կենդանիների բարեկեցություն և խելացի անասնաշենք» թեմաներով:  Հեռավար ուսուցումը վարում էր «ՍՄԱՐՏ ԱԳՐՈ» կազմակերպության մասնագետը: Ուսուցմանը մասնակցում էին  13 մասնակից 2 մարզից, ինչպես նաև՝ Շեն ԲՀԿ-ի մարզային պատասխանատուներ և գրասենյակի աշխատակիցներ: Մասնագետը ներկայացրեց կենդանիների բարեկեցության անհրաժեշտությունը և պատշաճ  խնամքի և պահվածքի կարևորությունը ժամանակակից անասնապահության մեջ: Ներկայացվեց, թե կենդանիների բարեկեցությունը  ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կենդանիների մթերատվության ցուցանիշների բարձրացման և  որակյալ արտադրանքի ստացման հարցում: Մասնագետը ուսուցման երկրորդ մասում ներկայացրեց ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը: Անդրադարձ կատարվեց խելացի անասնաշենքերում պահվածքներին, շինությունների նախագծերին և կառուցվածքներին, ներքին սարքավորումների հագեցվածությանը: Հանգամանալից ներկայացվեց անասնաշենքերի մոդելները, ծրագրին դիմելու և փոխհատուցման կարգը:Ուսուցման ընթացքում մասնակիցները մեծ հետաքրքրվածություն և ակտիվ մասնակցության ցուցաբերեցին: Բարձրացվեցին մեծ թվով հարցեր, որոնց տրվեցին սպառիչ և գոհացնող պատասխաններ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել