Image

Ձիթհանքով համայնքի 7 հա ոսպի ցանքերի մոնիթորինգային այց

2020թ. հուլիսի 21-ին տեղի ունեցավ վերահսկողական այց՝ UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Վերահսկողական այցի նպատակն էր այցելել ոսպի ցանքատարածքներ, ստուգել ակնկալվող բերքի հասունության աստիճանը և կանխատեսել բերքահավաքի ժամկետը:  Բերքահավաքը նախատեսվում է օգոստոսի առաջին կեսին: Ստացված բերքը  զտելուց հետո վաճառվելու է տեղական շուկայում: Այնուհետև պարզ կլինի սորտերի տնտեսական եկամտաբերությունը:Համայնքի 7 ֆերմերների տնտեսություններում փորձարկվել է տեղական ոսպի մանրահատիկ և խոշորահատիկ սորտեր՝ յուրաքանչյուրում 1-ական հա:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել