Image

Երբ ցանված սերմերը տալիս են իրենց արդյունքը

«Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» մեկնարկից մինչ այսօր   հիմնական նպատակներից է հանդիսանում նորարությունը, որը հիմք հանդիսացավ  Վարդենիսի և Եղեգնաձորի տարածաշրջաններում  փորձացուցադրական (դեմո) այգիներ ստեղծելու համար: Փորձացուցադրական այգիները հիմնվում էին ֆերմերների հողատարածքներում՝ անցկացնելով կարկտապաշտպան ցանցեր, կաթիլային ոռոգում, ինչպես նաև տնկվում էին  պտղատու տնկիներ՝ գաճաճ կամ ավանդական: Այս ամենի նպատակը մեկն էր՝ ստեղծել նոր մոտեցումներ և տարածաշրջանի  ֆերմերների մոտ բարձրացնել հավատը այդ ամենի նկատմամբ: Այդ իսկ նպատակով 2018թ. Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ համայնքում Արշակյան Արտակի 2000մ2 տնամերձ տարածքում հիմնվեց ցուցադրական այգի: Այգում անցկացվեց ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ, և ֆերմերի կողմից տնկվեց  120 հատ տանձենու տնկի: Արտակի տնտեսությունն ընտրելու համար հիմք էր հանդիսացել այն, որ շահառուն ուներ ոռոգման ջրի խնդիր, երիտասարդ ընտանիք էր և պատրաստ էր մասնակցել տեղադրման աշխատանքներին և այն հետագայում ընդլայնելով ստեղծել նոր այգիներ կաթիլային ոռոգմամբ:2020 թ. օգոստոսի 4-ից 6-ը Վարդենիս կատարած վերահսկողական այցի ժամանակ տեղեկացանք, որ Արտակը այս տարի կաթիլային ոռոգման համակարգը է անցկացրել 1 հա կարտոֆիլի ցանքատարածությունում: Ֆերմերը նշեց, որ սա տարածաշրջանում եզակի դեպք է, երբ կարտոֆիլի  ոռոգելու համար կիրառում են կաթիլային ոռոգում: Ֆերմերը նշեց, որ ամեն օր բազմաթիվ այցելուներ է ունենում ցանքատարածություն, որոնք հիացմունքով և զարմանքով են հեռանում: «Այս երեք տարիների ընթացքում ուսումնասիրել եմ բազմաթիվ գրականություն կաթիլային ոռոգման մասին և այցելել եմ տարբեր մարզերի կաթիլային ոռոգմամբ այգիներ և ցանքատարածքներ: Հետագա նպատակս կարտոֆիլի բերքից ստացած եկամուտով գարնանը 9000մ2 վրա նոր այգի հիմնելն է, ինչպես նաև մտածում եմ տարածաշրջանում հիմնել կաթիլային ոռոգման սարքավորումների խանութ և վերապատրաստվելով կփորձեմ նաև կատարել չափագրման և տեղադրման աշխանքներ», - մեր հետ հանդիպմանը նշեց Արտակը: 

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել