Image

Դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմաներով

2021թ. փետրվար 4-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշատ համայնքում նոր կազմավորվող  կոոպերատիվի անդամների համար կազմակերպվեց դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմաներով:  Ուսուցման ընթացքում 10 մասնակցի ներկայացվեց կոոպերատիվ հասկացության սահմանումները, կոոպերատիվների և այլ կազմակերպությունների տարբերությունները, տնտեսական օգուտները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց  կոոպերատիվի մասին սխալ պատկերացումներին, ներկայացվեցին ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության հաջողված օրինակներ: Ուսուցման երկրորդ մասում մասնակիցներին ներկայացվեց ՀՀ գործող սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվների առավելությունները, հնարավորությունները, տարբերությունները և թերությունները:«Աջակցություն Մեղրաշատ գյուղի զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել