Image

Հանդիպում օրգանական գյուղատնտեսության մասնագետի հետ

«Շեն» ԲՀԿ-ն տարիներ շարունակ օժանդակում է օրգանական արտադրությամբ զբաղվող ֆերմերներին: Շենը, համագործակցելով VISTAA կազմակերպության հետ, հրավիրել է օրգանական գյուղատնտեսության մասնագետ Ստեփան Մելքոնյանին: Մասնագետն ունի լուրջ աշխատանքային փորձ ինչպես Լիբանանում, Ավստրալիայում, այնպես էլ Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում, հատկապես՝ պտղաբուծության ոլորտում:Մասնագետը ս/թ. փետրվարի 16-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի «Ծիրանի այգի» կազմակերպության օրգանական այգիներում հանդիպեց «Շեն»  ԲՀԿ գյուղատնտեսների, այգու պատասխանատուների հետ: Քննարկվեցին օրգանական այգիներում վաղ գարնանային խնամքի աշխատանքների առանձնահատկությունները: Դիտարկվեց ընթացող էտի գործընթացը:  Փորձագետը ծանոթացավ այգում կիրառվող բույսերի պաշտպանության օրգանական միջոցներին և պարարտանյութերին: Փորձագետը պետք է ուսումնասիրի օրգանական այգիների կառավարման համակարգը և ներկայացնի դրանց բարելաման համար անհրաժեշտ եզրակացություններ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել