Image

Գործնական դասընթաց՝ «Արդիական տեխնոլոգիաների կիրառությունը մրգերի պահպանության և փոքր սառնարանային տնտեսությունների համար» թեմաներով

Սույն թվականի օգոստոսի 20-ին Վայոց Ձորի մարզի ֆերմերների համար կազմակերպվեց գործնական դասընթաց՝«Արդիական տեխնոլոգիաների կիրառությունը մրգերի պահպանության և փոքր սառնարանային տնտեսությունների համար» թեմաներով: Գործնական դասընթացի ընթացքում  մասնագետը ներկայացրեց մրգերի և բանջարեղենի պահպանմանն ուղղված տեխնիկական պահանջների, սառնարանների ճշգրիտ բեռնվածության, օդափոխության, տարբեր մրգերի պահպանման համատեղելիության մասին: Ուսուցման երկրորդ մասում խոսվեց էներգախնայող սառնարանների, դրանց  արդյունավետության և արդիականության մասին: Սառնարանի կառուցման ժամանակ ինչպիսի չափանիշներին պետք է ուշադրություն դարձնել:Դասընթացին մասնակցեց 21 անձ: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին դասընթացավարին, որոնց տրվեցին սպառիչ և գոհացնող պատասխաններ: Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին նյութեր և գրականություն՝ մրգերի հետբերքավաքային պահպանության վերաբերյալ: Դասընթացները իրականացվեցին «Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում: 

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել