Image

Նվիրաբերություն ՀԱԱՀ-ին

Կոտայքի մարզի Ակունք համայնքում հիմնված օրգանական գյուղատնտեսության դեռևս միակ ուսումնական կենտրոնը Շեն կազմակերպության տարեկան ժողովի որոշմամբ նվիրաբերվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանին: Որոշման համար հիմք է հանդիսացել համալսարանի նախաձեռնությունը՝ այս տարի ուսումնական ծրագրում առաջին անգամ ներառել օրգանական գյուղատնտեսության դասընթաց: Համալսարանը կենտրոնում ուսանողների համար կկազմակերպի տեսական և գործնական պարապմունքներ՝ ներգրավելով նաև հրավիրված մասնագետներ: Կենտրոնը կշարունակի լինել հավաստագրված՝ իբրև օրգանական գյուղատնտեսության կենտրոն, և համաձայն նվիրաբերության պայմանագրի՝ Շենի մասնագետներին կարտոնի շարունակել անվճար դասընթացներ կազմակերպել հետաքրքրված ֆերմերների համար:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate