Image

Դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին» թեմայով

UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող՝ «Աջակցություն Մեղրաշեն գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում 2020թ. օգոստոսի 18-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշեն համայնքի ֆերմերների և համայնքի ակտիվ նախաձեռնող խմբի համար իրականացվեց դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվ մասին» թեմայով: Ուսուցմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ընդհանուր թվով 16 անձ:Դասընթացի ընթացքում ներկայացվեց կոոպերատիվ հասկացության սահմանումները,  կոոպերատիվների և այլ կազմակերպությունների միջև տարբերությունները:  Ներկայացվեցին կոոպերատիվի մասին սխալ պատկերացումները, ինչպես նաև՝ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության հաջողված օրինակներ:: Ուսուցման երկրորդ մասում ներկայացվեց կոոպերատիվի արժեքները, կոոպերատիվի համար անհրաժեշտ գործունեության տեսակները, որոնք ավելի լավ տնտեսական ազդեցություն կարող են ունենալ անհատ ֆերմերային տնտեսությունների համար, կոոպերատիվին անդամակցելու ֆերմերների օգուտները և ակնկալիքները: Մասնակիցներն ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այն ժամանակ, երբ ներկայացվեց կոոպերատիվները որպես աշխատատեղեր ապահովող բիզնես: Ներկայացվեց նաև, թե ինչ ծառայություններ կարելի է մատուցել կոոպերատիվի միջոցով: 

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate