Մանկական խաղահրապարակ Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում

Մեղրաշատի երեխաները ստիպված չեն լինի մեկնել քաղաք ՝ խաղահրապարակներից օգտվելու համար: Մատչելի և գրավիչ խաղահրապարակի կառուցումը հնարավորություն կտա 3-ից 12 տարեկան երեխաներին ունենալ անվտանգ տարածք իրենց հասակակիցների հետ դրսում խաղալու, ընկերություն անելու և պարզապես իրենց մանկությունը վայելելու համար: Խաղահրապարակը ոչ միայն ուրախություն կբերի նրանց կյանքում, այլև կբարելավի նրանց ինտեգրումը համայնքում:Հաշվի առնելով, որ խաղահրապարակը գտնվելու է դպրոցի տարածքում, վերահսկումն ու խնամքը, անշուշտ, կապահովվի ոչ միայն համայնքի, այլև դպրոցի վարչական անձնակազմի կողմից:

Տարեթիվ: 
2020
Ակնկալվող արդյունք: 
Ծրագրի նպատակն է ապահովել երեխաների ժամանցը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում:
Գտնվելու վայրը: 
Shirak marz
Պահանջվող գումարը եվրոյով: 
12000
Goal: 12,000.00