what we do

Շահերի պաշտպանություն

Ինչպես ցանկացած հետխորհրդային երկրում, Հայաստանում նույնպես օրենսդրական համակարգը ոչ ամբողջությամբ է հիմնված ժողովրդավարական սկզբունքների և միջազգայնորեն ընդունված արժեքների վրա։ Սա բացասաբար է անդրադառնում գյուղական համայնքների տնտեսական զարգացման վրա՝ ապատիա առաջացնելով բնակչության, հատկապես երիտասարդ սերնդի մոտ։ Սա է պատճառը, որ մենք ներգրավված ենք լոբբիստական և շահերի պաշտպանության գործունեության մեջ՝ խորհրդարանական և սահմանադրական դատարանների որոշումների մակարդակով օրենսդրությունը բարելավելու նպատակով:

Հաջողությամբ փոփոխված օրենքներ․

 

Գյուղատնտեսական կոոպերատիվների, արտադրողների խմբերի և մարքեթինգային խմբերի դերը գյուղական վայրերում կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը տնտեսական զարգացման կարևոր ճյուղերից է, և գյուղատնտեսությունը գյուղական բնակչության մեծամասնության եկամտի առաջնային աղբյուրն է։ Այս առումով կենսական խնդիր էր գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և գործունեության իրավական հիմքերի կատարելագործումը։ Ծրագրի շարունակական լոբբիստական և շահերի պաշտպանության գործողությունների արդյունքում՝ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի (որի համանախագահն է «Շեն» ԲՀԿ-ն) և Հայաստանի Ագրարային համալսարանի հետ համատեղ, կատարելագործվել է Հայաստանի հարկային օրենսգիրքը:

 

Կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի բարելավումներ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառում, 2020թ.

  • Ի լրումն ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման պետական օժանդակության՝ վարկավորման և սուբսիդավորման բարենպաստ պայմաններ նախատեսվեցին նաև ավանդական արժեքավոր սորտերի`հատկապես ծիրանի,  դեղձի և խաղողի այգիների տնկումը խրախուսելու նպատակով:

  • Երկարաձգվեց գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի մարման ժամկետը և մայր գումարի արտոնյալ ժամկետը: 

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր, 2021

Ընդլայնվեց ապահովագրվող մշակաբույսերի ցանկը և աշխարհագրությունը, հնարավորություն ստեղծվեց ապահովագրական գումարների վճարումը տարաժամկետելու համար։ Վերջինս թույլ տվեց ցածր վճարունակություն ունեցող ֆերմերներին կնքելու ապահովագրական պայմանագրեր և վճարումները կատարելու ավելի ուշ՝ բերքի վաճառքից հասույթի ստացմանը զուգահեռ։

Անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման աշխատանքային խումբ

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի անտառային դաշինքի կողմից հրավիրված Կլոր սեղան-քննարկման ընթացքում մասնակիցները համաձայնել էին դիմել կառավարությանը ստեղծելու աշխատանքային խումբ անտառապատման համար նախատեսված նոր տարածքների հայտնաբերման և քարտեզագրման նպատակով: Արդեն 2023 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ Վարչապետի N 879-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ Խմբում պաշտոնապես ներգրավված են տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի անտառային դաշինքի անդամ հանդիսացող «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը։ Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։

Ընթացիկ նպատակ

Մեր ներկայիս նպատակը գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտում առկա թերությունների և բացերի բացահայտումն է։

Հիմնական խնդիր

Մեր հիմնական խնդիրն է բացահայտել օրենսդրական դաշտը և օրենքի սահմանափակումները, որոնք առաջացնում են խնդիրներ գյուղատնտեսական արտադրության արդյունավետության ու արդիականացման համար և խաթարում ոլորտում հանրային ծառայությունների մատուցումը: Թիրախային ոլորտները ներառում են, բայց չեն սահմանափակվում հողերի համախմբման ծրագրի նախագծումով և իրականացմամբ, գյուղատնտեսության և գյուղատնտեսության վերամշակման հարկմամբ, Հայաստանի համար ռազմավարական նշանակության մշակաբույսերի կարանտինային հիվանդությունների վերահսկմամբ, գյուղատնտեսության ընդլայնման ծառայությունների բարելավմամբ, շահառու մարզերի առանձնահատկություններից ելնելով փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրերի թարմացմամբ և/կամ նոր պետական ​​աջակցության ներդրմամբ և այլն: Այս նպատակն իրականացնելու համար մենք նախատեսել ենք հետևյալ գործողությունները.

  • Լոբբիստական ​​և շահերի պաշտպանության արշավներ (համատեղ աշխատաժողովներ, հանրային քննարկումներ, մեդիա միջոցառումներ)՝ գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ հանրային օրակարգ, քննարկում և էական բանավեճ առաջացնելու և քաղաքականության փաստաթղթերում ձևակերպված քաղաքականության առաջարկությունները խթանելու համար։

  • Տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ (պետական, տարածաշրջանային և տեղական իշխանություններ, աշխատանքի տեղավորման գործակալություններ, կրթական հաստատություններ (ներառյալ ՄԿՈՒ), տարածաշրջանային և ազգային լրատվամիջոցներ, ՔՀԿ-ների ոլորտային կոալիցիաներ (այսինքն՝ Գյուղատնտեսական դաշինք)) կոնֆերանսների և կլոր սեղան քննարկումների կազմակերպում` արդյունավետ քաղաքական երկխոսություն առաջացնելու համար` առաջարկվող բարելավումները խթանելու համար

  • Քաղաքականության փաստաթղթերի պատրաստում` կոնկրետ առաջարկություններով և ռազմավարություններով

  • Տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում համապատասխան պետական ​​կառույցներին օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների մշակման գործում: 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել