Image

Այցելություն պտղի պահպանության արտադրական սառնարանային ձեռնարկություն և սուպերմարկետների ցանց

 Նոյեմբերի 12-ին և 15-ին <<Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում>> ծրագրի շահառուներ Գեղարքունիքի Վայոց Ձորի մարզից մասնակցել են փոխայցելություն/ պրակտիկ սեմինարների՝ <<Այցելություն պտղի պահպանության արտադրական սառնարանային ձեռնարկություն>> և <<Սիթի>> Սուպերմարկետների ցանցի թարմ մրգի և բանջարեղենի մթերման կենտրոնի հետ հանդիպում>>թեմաներով: Շահառուները այցելել են <<ICE LODGE>> ՍՊԸ Սառնարանային տնտեսություն և <<Սիթի>> Սուպերմարկետների ցանցի թարմ մրգի և բանջարեղենի մթերման կենտրոն: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ արտադրական մեծ ծավալներ ունեցող ձեռնարկությունների աշխատանքի ոճին, մթերման պահանջներին, սուպերմարկետի ցանցի հետ համագործակցության եղանակներին: Իրականացվեց շրջայց ՝մթերման և տեսակավորման կետում: Երկու սեմինարների մասնակցեցին 42 շահառուներ երկու մարզի 18 համայնքներից:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don