Image
Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում
2019թ. մայիսի 27-ին «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Շաղատ համայնքի ջերմատանը Շաղատ, Շաքի և Անգեղակոթ համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ գործնական դասընթաց՝ «Ջերմատան պայմաններում լոլիկի, վարունգիև լոբու հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում» թեմայով: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից կոոպերատիվների 15 անդամներին տրվեցին գործնական խորհուրդներ, բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի և պարարտանյութերի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ տեղեկատվական նյութ:
Image