Image

Ձիթհանքով գյուղի շահառու ֆերմերների վերապատրսատման դասընթացներ

2019թ. հոկտեմբերի 11-ին և 18-ին Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների համար իրականացվել է երկու դասընթաց՝ «Հացազգի մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների նկարագրությունը և արդյունավետ պայքարը» և «Բարձրարժեք մշակաբույսեր՝ ծնեբեկի մշակության առանձնահատկությունները» թեմաներով: Դասընթացները իրականացվել են UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Մասնակիցներին ներկայացվել են հացազգի մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումները, ինչպես նաև՝ բարձրարժեք մշակաբույսերից ծնեբեկի մշակության առանձնահատկությունները: Երկու սեմինարի թվով 70 մասնակիցի տրամադրվել են տեղեկատվական գրքույկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don