Image
Կարտոֆիլի տնկանյութի պահպանման և ծնեբեկի մշակության առանձնահատկությունները Նավուր համայնքում
2019թ. նոյեմբերի 5-ին և 6-ին Տավուշի մարզի Նավուր համայնքում տեղի ունեցան տեսական դասընթացներ՝ «Կարտոֆիլի տնկանյութի պահպանման առանձնահատկությունները» և «Բարձրարժեք բանջարեղենի՝ ծնեբեկի, մշակության առանձնահատկությունները» թեմաներով: Սեմինարի մասնակիցներին մանրամասն ներկայացվեց կարտոֆիլի տնկանյութի արտադրության և պահպանման ժամանակակից մեթոդները, ծնեբեկի առանձնահատկությունները և շուկայի պահանջարկը: Մասնակիցներին տրամադրվեցին տպագիր տեղեկատվական նյութեր: Դասընթացներին մասնակցեցին Նավուր կոոպերատիվի անդամները և համայնքի 42 ֆերմեր:
Image