Image

2020թ. դրամաշնորհային ծրագրի ներկայացում և փաթեթի լրացնելու կարգի ուսուցանում Գեղարքունիքի մարզում

«Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է 2020թ. փոքր դրամաշնորհների մրցույթը: Դրամաշնորհները  տրամադրվում են պտղաբուծության ոլոտի հետևյալ ուղղություններին՝ պտղի վերամշակում՝ չորացված մրգերի արտադրություն, հյութերի և պահածոների պատրաստում, հետբերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և այլն:

Հունվարի 21-ին  «Շեն» ԲՀԿ կողմից կազմակերպվել է մեկնարկային հանդիպում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Հանդիպման ժամանակ ներկայացվել են դրամաշնորհին մասնակցելու կարգը,  բոլոր նախապայմանները և պահանջները: Այս տարի Գեղարքունիքի մարզում տրամադրվելու է 4-5 դրամաշնորհ՝ կախված հայցվող գումարի չափից: Հանդիպմանը մասնակցել է 81 ֆերմեր Գեղարքունիքի մարզից:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don