Image

ԱրմՊրոդ Էքսպո-2021

Հոկտեմբերի 15-17-ը տեղի ունեցավ ամենամյա «ArmProd Expo-2021» մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակման հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։

Այս տարի նույնպես «Շեն» ԲՀԿ աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցեցին Շվեյցարական Միջեկեղեցական Օգնության Կազմակերպության (HEKS/EPER) կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շահառու մարքեթինգային խմբերը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից: 2018-2021 թթ ընթացքում ծրագրի շրջանակում հիմնադրվել է 24 մարքեթինգային խումբ, որոնցից 16-ը՝ Գեղարքունիքում և 8-ը՝ Վայոց Ձորի մարզում:

2021 թ ցուցահանդեսին մասնակցում էին 12 մարքեթինգային խմբեր։ Նրանք ներկայացնում էին իրենց արտադրանքը թարմ և վերամշակված մրգեր, մեղր, խոտաբույսեր, պահածոներ, հյութեր և այլն։ Շահառու մարկետինգային խմբերից մեկը՝ մրգային օղիներ արտադրող «Տատեոն» արտադրությունը, ցուցահանդեսին մասնակցում էր առանձին տաղավարով:

Այս անգամ ևս ծրագրային տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում: «Արմպրոդէքսպո 2021» ցուցահանդեսին մասնակիցները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները, ձեռքբերումները, ապագա պլանները և զարգացման հեռանկարները:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don