Image
Khnatsakh

Խմելու ջուր Խնածախին

Սոցիալական զարգացում
|
Խնածախ, Սյունիք

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք ամբողջությամբ մաքուր և վայելուչ բնակավայր, որը մեծ հեռանկար ունի զբոսաշրջության զարգացման բնագավառում։ Ծրագրի կատարումն ունի նաև ռազմավարական մեծ նշանակություն, ինչո՞ւ, քանի որ վերականգնելով սահմանամերձ դարձած բնակավայրի ենթակառուցվածքները, մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել այստեղ ապրող ժողովրդի համար, որպեսզի նրանք չլքեն իրենց տները և շարունակեն ապրել ու արարել այս հողում՝ ուժեղ պահելով հայրենի սահմանները։

20%
17000 EUR

Տեղ համայնքը յոթ բնակավայրից բաղկացած սահմանամերձ համայնք է, որի բոլոր բնակավայրերը սահմանամերձ են, ունի 6100 բնակիչ։ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրն ունի 550 բնակիչ։ 

Այս ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գործող փոքր ծավալների ջրավազանում ունենալ նոր ու հզոր ջրամղիչ պոմպ, որը հնարավորություն կտա օրվա ընթացքում մինչև 8 ժամ ակտիվ աշխատանքի դեպքում կուտակել անհրաժեշտ քանակությամբ ջուր, իսկ դրանից հետո ջուրը հասցնել գյուղի բնակիչներին, ինչպես նաև անցկացնել նոր՝ մինչև 450 մ երկարությամբ ջրագիծ, խուսափելով հնարավոր կորուստներից։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել