Image

Ուսումնական այց Լեհաստան

«Շեն» կազմակերպությունը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ, IFAD) կողմից ֆինանսավորվող «Բուսաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում 2017թ. հոկտեմբերի 2-ից 7-ը ժամանակահատվածում ուսումնական այց էր կազմակերպել Լեհաստան: Հյուրընկալ կազմակերպությունը Լեհաստանում «Գյուղատնտեսության վերակառուցման և արդիականացման գործակալությունն» էր՝ ARMA/ARiMR: Հայկական պատվիրակության կազմում էին շահառու 10 կոոպերատիվների/ արտադրող խմբերի ղեկավարներ 6 մարզերից: Շենի կողմից ուղեկցում էին 2 ներկայացուցիչներ:Վարշավայում գտնվող ARMA կենտրոնական գրասենյակում կազմակերպված ժողովների ընթացքում ARMA նախագահ տիկին Մարիա Ֆայգերը, Վերլուծությունների և հաշվետվությունների բաժնի ղեկավար տիկին Մալգորզատա Շժտոլդմանը, Պետական աջակցության բաժնի ղեկավար պարոն Մարիուշ Սիերեզկոն պատվիրակության անդամներին ներկայացրեցին ARMA կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի գործիքակազմը: ARMA ներկայացուցիչները պատմեցին գյուղատնտեսական արտադրող խմբերին ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին:Դաշտային այցելությունների ընթացքում պատվիրակության անդմաները ծանոթացան լեհական գյուղատնտեսական կոոպերատիվների և արտադրող խմբերի պրակտիկ գործունեությանը: Այցելություն կազմակերպվեց Լա-սադ կոոպերատիվի այգիներ, ինչպես նաև արտադրամասեր և սառնարաններ: Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտադրության գործընթացին, երիտասարդ այգիների նոր, բարձր-տեխնոլոգիական կառավարման համակարգին, ինչպես նաև տանձի և խնձորի նոր բարձրարժեք սորտերի: Հյուրընկալ կազմակերպությունը ներկայացրեց արտադրող խմբի անդամների միջև առկա փոխօգնության և համագործակցության լեհական փորձառությունը:Պրիմավեգա կոոպերատիվ այցելության ընթացքում հայկական պատվիրակության անդամները ծանոթացան բրոկոլիի, պրասի և հազարի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման ժամանակակից մեթոդներին: Արտադրող խմբի ներկայացուցիչները պատմեցին հաջողության իրենց պատմությունը: Հայկական պատվիրակության անդամների մեջ ոգևորություն ստեղծեց Պրիմավեգայի կողմից որդեգրված համագործակցային աշխատաոճը:Այցելության երրոդ օրը հայկական պատվիրակությանը հյուրընկալեց ՕՍՄ Սիեդլե կաթնամթերք արտադրող ընկերությունը, որը կաթ է հավաքում իր 600 անդամներից և շուկա է հանում պատրաստի կաթնամթերք:Հյուրընկալ բոլոր արտադրող խմբերը շեշտադրեցին պետության դրական դերակատարությունը՝ բարձր գնահատելով իրենց կոոպերատիվ բիզնեսների զարգացման գործընթացում ունեցած ARMA/ARiMR գործակալության ներդրումը:Հայկական պատվիրակության անդամները հիացած են ARMA և տեղական մյուս կազմակերպությունների հյուրընկալության բարձ մակարդակից: Այս ուսումնական այցը եզակի հնարավորություն էր հայկական կոոպերատիվների/ արտադրող խմբերի ղեկավարների համար: Նրանք այժմ համակված են մեծ ոգևորությամբ՝ Հայաստանում կիրառելու իրենց ձեռք բերած նոր գիտելիքն ու լեհական կոոպերատիվների լավագույն փորձառությունը:           

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don