Image

Հացազգիների ցուցադրական ցանքերում հերբիցիդի և պարարտացման տարբեր եղանակների փորձնական կիրառության պրակտիկ դասընթաց

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, մայիսի 23-ին և 29-ին Սյունիքի ու Վարդենիսի մարզերի Շաքի, Շաղատ, Անգեղակոթ, Արեգունի, Փամբակ, Գեղամասար շահառու համայնքների կոոպերատիվների համար անցկացվեց «Հացազգիների ցուցադրական ցանքերում հերբիցիդի և պարարտացման տարբեր եղանակների փորձնական կիրառության պրակտիկ դասընթաց»: Սեմինարին մասնակցեցին 25 անդամներ: Հացահատիկային ցանքերի պարարտացման նորմաների և հերբիցիդների կիրառության ճիշտ պահի և նորմաների քննարկումից հետո վեց շահառու համայնքների ցուցադրական ցանքերի համար տրամադրվեց պարարտանյութի և հերբիցիդի փորձնական քանակներ:  Այնուհետև փորձացուցադրական ցանքերում տեղի ունեցավ հերբիցիդի, տերևային և արմատային սնուցման պարարտանյութի ցուցադրություն:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don