Image
Շահումյան համայնքի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն
Սույն թվականի հունիսի 15-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Շահումյան համայնքի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Մանկապարտեզի տարածքը նորոգվել է Շեն կազմակերպության կողմից, իսկ ամբողջ կահույքը տրամադրել է Ֆրանսիայի բարերար Հ. Հրաչյանը: Իր պատմության մեջ առաջին անգամ համայքնը ունեցավ մանկապարտեզ, որտեղ հաճախում են 25 երեխա: Բացման արարողությանը մասնակցեցին բարերարը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, համայնքի ներկայացուցիչները և Շեն ԲՀ կազմակերպությունը:
Image