Image

Գործնական դասընթաց արժեքավոր վայրի աճող բույսերի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների մասին

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի շահառու համայնքներում  տեղի կոոպերատիվների համար դաշտային պայմաններում անցկացվեց գործնական դասընթաց տվյալ գոտիականության համար արժեքավոր վայրի աճող մասուրի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին 64 ֆերմերներ:

Կոոպերատիվի անդամներին և պոտենցիալ աշխատակիցներին տրամադրվել են պարկեր և տեղեկատվական գրքույկներ: Ուսուցանողը ճիշտ հավաքման հետ կապված գործնական խորհրդատվություն է տրամադրել: Խորհրդատվությունը ուղղված է եղել երկու նպատակի՝ վայրի հավաքված բույսերը պետք է ունենան ապրանքային տեսք և բնապահպանական տեսանկյունից վայրի հավաքը չպետք է վնասի բույսերի պոպուլյացիան:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don