Image
«Գյուղտեխնիկայի շահագործման սկզբունքները սպառողական կոոպերատիվում»
Ապրիլի 10-ին «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Կոթի համայնքի «Սահմանապահ հողագործ» կոոպերատիվի համար կազմակերպվեց հերթական սեմինարը: Սեմինարը նվիրված էր «Գյուղտեխնիկայի շահագործման սկզբունքները սպառողական կոոպերատիվում», որին մասնակցեցին կոոպերատիվի 9 անդամներ և հետաքրքրված ֆերմերներ: Շենի փորձագետի կողմից ներկայացվեց կոոպերատիվին պատկանող գյուղտեխնիկայի շահագործման ծախսերի հաշվառման ձևաչափերը, կիսվեց փորձով: Քննարկվեց 2019թ. համար Կոթիի կոոպերատիվի կողմից կազմված գյուղտեխնիկայով մատուցվող ծառայությունների գրաֆիկը և գնացուցակը:
Image