Image

«Գյուղտեխնիկայի շահագործման սկզբունքները սպառողական կոոպերատիվում»

Ապրիլի 10-ին  «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Կոթի համայնքի «Սահմանապահ հողագործ» կոոպերատիվի համար կազմակերպվեց հերթական սեմինարը: Սեմինարը նվիրված էր «Գյուղտեխնիկայի շահագործման սկզբունքները սպառողական կոոպերատիվում», որին մասնակցեցին կոոպերատիվի  9 անդամներ և հետաքրքրված ֆերմերներ: Շենի փորձագետի կողմից ներկայացվեց կոոպերատիվին պատկանող գյուղտեխնիկայի շահագործման ծախսերի հաշվառման ձևաչափերը,   կիսվեց  փորձով: Քննարկվեց 2019թ. համար Կոթիի կոոպերատիվի կողմից կազմված գյուղտեխնիկայով մատուցվող ծառայությունների գրաֆիկը և գնացուցակը:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել