Image

Ձիթհանքով համայնքի շահառուների այցելություն Գյումրիի Սելեկցիոն կայան

Նոյեմբերի 13–ին   Ձիթհանքով համայնքի շահառուները այցելեցին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ: Այցելության նպատակն էր Ձիթհանքով համայնքի կոոպերատիվին անդամակցող ֆերմերների համար անցկացնել հատուկ տեսական դասընթաց՝ «Ոսպի մշակության առանձնահատկությունները» թեմայով: Փոխայցելությունը իրականացվել է UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Սելեկցիոն կայանի մասնագետները՝ Դավիթ Մարտիրոսյանը, Վասպուրական Մելիքյանը, Ռիմա Մուրադյանը և Լուսինե Սուվարյանը, մանրաասն ներկայացրեցին բակլազգի մշակաբույսերի և հատկապես ոսպի մշակության առանձնահատկությունները: Սեմինարին մասնակցեց 15 ֆերմեր, որոնցից 8-ի տնտեսությունում 2020թ. նախատեսվում է փորձնական ցանքեր իրականացնել: Բոլոր մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don