«Պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանում» տեսական դասընթաց
«Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքւնիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում 2020թ. սեպտեմբերի 3-ին և 4-ին Վարդենիսի և Մարտունու տարածաշրջանի սառնարանային տնտեսությունների սեփականատերերի և մարկետինգային խմբերի համար կազմակերպվեց դասընթաց «Պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանում» թեմայով: Ուսուցմանը մասնակցեց թվով 21 մասնակից:Ուսուցումն ու խորհրդատվությունն անցկացրեց Հայաստանում լավագույն մասնագետներից մեկը: Մասնագետը ներկայացրեց, թե ինչպես է հարկավոր նախապատրաստել սառնարանային խցերը, ինչ է իրենից ներկայացնում սառնարանային խցերի թույլատրելի բարձումը, սառնարանային սարքավորումների ջերմային ծանրաբեռնավածությունը և թե ինչպես է հարկավոր ախտահանել արկղերը: Ուսուցման ընթացքում խոսվեց նաև պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանման տեխնոլոգիական առանձնահատկությունների, պահպանման նորմատիվների, համատեղելի և ոչ համատեղելի պահպանվող պտուղ-բանջարեղենի ցանկի մասին:Մասնագետին ուղղվեցին բավականին մեծ թվով հարցեր, որոնց տրվեցին սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Ուսուցումը կազմակերպվեց բերքահավաքից մոտ մեկ ամիս առաջ, որպեսզի հնարավոր լինի վերացնել թերությունները, և ստացված գիտելիքները հնարավոր լինի արդյունավետորեն կիրառել մրգերի պահպանման գործում: