Գուլպաներ սահմանի համար
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի մի խումբ կանայք միավորվել են և գուլպաներ են գործում Հայկական բանակի զինվորների և կամավորների համար: Այդ աշխատանքների համար օգտագործում են իրենց տներում եղած հին, տեղ-տեղ մաշված գործված հագուստներից քանդված թելերը, սակայն արդեն կարիք կա նոր թելաքանակի: Խնդրում ենք, որ ով տանն ունի հագնելու համար ոչ պիտանի գործված հագուստ (ոչ սինթետիկ թելից), որի գործվածքն այնպիսին է, որ հնարավոր է քանդել և ստանալ ինչ-որ քանակի թել, հանձնեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակ, որի հասցեն է Նալբանդյան փող. 110, մուտքը Սայաթ Նովա փողոցի կողմից, դալանի հարևանությամբ: Ընդունումը կկատարվի յուրաքանչյուր աշխատանքայի օր, ժամը՝ 10.00-ից մինչև 12.00: Հայտնում ենք նաև Ճամբարակի շրջանի կանանց, որ աշխատանքներին մասնակցելու ցանկության դեպքում կարող են դիմել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Ճամբարակի գրասենյակ (հեռախոսներ՝ 099 23 54 96 , 077 02 25 06):