Image

Դասընթաց՝ «Կոոպերատիվի ֆինանսավորումը, կայունությունը և բիզնես պլանի ներկայացումը» թեմաներով

2021թ. ապրիլի 26-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշեն համայնքի ֆերմերների և համայնքում ստեղծվող նոր կոոպերատիվի անդամների համար իրականացվեց  դասընթաց՝ «Կոոպերատիվի ֆինանսավորումը, կայունությունը և բիզնես պլանի ներկայացում» թեմաներով: Ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Մեղրաշեն գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում:Ուսուցման ընթացքում ներկայացվեց կոոպերատիվ ֆինանսավորման և գույքի ձևավորման, փայավճարների, պահուստային և անբաժանելի ֆոնդերի, մարժայի և ավելցուկի ձևավորման մասին: Այս ամենից զատ ներկայացվեց նաև կոոպերատիվի անդամների օգուտների և ավելցուկի բաշխման մեխանիզմները:Ուսուցման երկրորդ մասում ներկայացվեց կոոպերատիվի բիզնես պլանը, որտեղ նոր ձևավորվող կոոպերատիվի հետ քննարկվեց բիզնես պլանը, և կոոպերատիվի նոր անդամները կատարեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don