Դարձե՛ք գյուղատնտես խորհրդատու
«Շեն» ԲՀԿ-ն մեկնարկում է նոր նախաձեռնություն, որի նպատակն է պատրաստել գյուղատնտեսական խորհրդատվության տեղային մասնագետներ բուսաբուծության ոլորտում։
Ծրագիրը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում մոտիվացված անձանց համար անվճար ձեռք բերելու գործնական հմտություններ, աշխատելու անմիջապես ֆերմերների հետ և նպաստելու Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացմանը։
Ծրագիրը բաց է ինչպես մասնագետների, այնպես էլ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ոչ մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են սովորել և կառուցել կարիերա բուսաբուծության և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտում։ Դասընթացների և դաշտային գործնական ուսուցման միջոցով մասնակիցները կյուրացնեն ընտրված գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաներ, բույսերի սննդառություն, կայուն գյուղատնտեսության սկզբունքներ, բույսերի պաշտպանություն, բերքահավաքային և հետբերքահավաքային խնամք և պաշտպանություն, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքի հմտություններ։
Ծրագրի հիմնական առավելությունները․
Ընտրված գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման արդիական տեխնոլոգիաների ուսուցում,
Բույսերի պաշտպանության և վնասատուների ինտեգրված կառավարման մեթոդներ,
Գյուղատնտեսական խորհրդատվության և ֆերմերների հետ աշխատանքի հմտություններ,
Գործնական դաշտային ուսուցում փորձառու մասնագետների հետ,
Հնարավորություն դառնալու ճանաչված գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություն մատուցող,
Հաջողակ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ, հմտություններ ֆերմերներին խորհրդատվական աջակցություն տրամադրելու, արտադրողականությունը բարձրացնելու և կայուն գյուղատնտեսական գործելակերպերը խթանելու համար։
Հավաստագրի տրամադրում
«Շեն» ԲՀԿ կողմից հավաստագրի տրամադրում՝ ծրագրի ավարտից հետո գրավոր և գործնական քննությունները հաջողությամբ հանձնելու պարագայում։
Ով կարող է դիմել․
Մասնագետներ և ուսանողներ,
Անձինք, ովքեր ցանկանում են աշխատել ֆերմերների և գյուղական համայնքների հետ,
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են բուսաբուծությամբ և կայուն գյուղատնտեսությամբ։
Հատուկ պայմաններ
Դիմել կարող են միայն Լոռու մարզի բնակիչները։ Նախապատվություն կտրվի գյուղատնտեսական քոլեջների դասխոսներին:
Դիմելու համար մինչև 2026թ․-ի փետրվարի 20-ը լրացրեք հարցաթերթիկը՝ սեղմելով այստեղ։
Միացե՛ք «Շեն» ԲՀԿ-ին ձևավորելու գյուղատնտեսական խորհրդատվության մասնագետների նոր սերունդ և կերտելու Հայաստանի գյուղատնտեսության կայուն ապագան։