Image
Ցորենի և գարու մշակության և արտադրության փորձագետ

Ցորենի և գարու մշակության և արտադրության փորձագետ

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը փնտրում է ոլորտային փորձագետի ցորենի և գարու մշակության վերաբերյալ ուսումնական նյութերի, սահիկաշարերի պատրաստման և տեսական ու գործնական դասընթացների անցկացման համար:

Աշխատանքային պարտականությունները․

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ցորենի և գարու մշակության և արտադրության խորհրդատվության վերաբերյալ

  • Ուսումնական տեքստային նյութի պատրաստում (մինչև 10 էջ),

  • Սահիկաշարի պատրաստում (2 տեսական + 1 գործնական),

  • Գործնական/դաշտային պարապմունքի ուղեցույցի ստեղծում,

  • Խորհրդատվական թերթիկի և սեզոնային օրացույցի ստեղծում։

Մանրամասն տեխնիկական առաջադրանքը կարելի է ներբեռնել ստորև։

Անհրաժեշտ հմտությունները․

  • Ագրոնոմիայի կամ հարակից ոլորտի բուհական կրթություն,

  • Ցորենի/գարու արտադրության գործնական փորձ,

  • Ուսուցման կամ խորհրդատվության փորձ,

  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն,

  • Համակարգչային հմտություններ,

  • Բարձր պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն, ըստ ծրագրի իրագործման վայրերի՝ ՀՀ բոլոր մարզերում դաշտային այցերի պատրաստակամություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) մինչև ս․թ․ մայիսի 06-ը career@shen.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նվելով՝ Ցորենի և գարու մշակության և արտադրության փորձագետ։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Վերը նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի։

Start Date
Deadline
Attachments

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don