Image

Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում

 2019թ. մայիսի 27-ին  «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Սյունիքի  մարզի Շաղատ համայնքի ջերմատանը Շաղատ, Շաքի և Անգեղակոթ համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ գործնական դասընթաց՝ «Ջերմատան պայմաններում լոլիկի, վարունգիև լոբու հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում» թեմայով:  Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից կոոպերատիվների 15 անդամներին տրվեցին գործնական խորհուրդներ, բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի և պարարտանյութերի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ տեղեկատվական նյութ:  

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել