Image

Ձիթհանքով համայնքի 7 հա ոսպի ցանքսերի մոնիտորինգային այց

2020թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ մոնիտորինգային այց UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում՝ համայնքի 7 ֆերմերի մոտ մայիսի 1-8-ը ցանված 1-ական հա ոսպի ցանքսերի դիտարկման համար: Բոլոր 7 ֆերմերների ցանքսերը գտնվում էին ակտիվ ծաղկման փուլում: Հեկտարի վրա բույսերի խտությունը լիարժեք էր, սակայն տեղումների բացակայության հետևանքով բույսերի բաձրությունը չի համապատասխանում տվյալ աճման փուլին: Ցանքերում, ըստ ընդունված կարգի, իրականացվել են բոլոր ագրոտեխնիկական միջոցառումները, որոնք նորություն էին համայնքի ֆերմերների համար: Ֆերմերները այդ նորությունները կառող են կիրառել նաև հացազգիների և կտավատի ցանքսերում:  Միակ խնդրիը տեղումների երկարատև բացակայությունն է, որը  ազդեցություն կունենա ակնկալվող բերքի քանակի և որակի վրա:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել