Image

Դասընթաց Մեղրաշատ համայնքում

2020թ. հուլիս 14-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշատ համայնքի ֆերմերների և համայնքում գործող կոոպերատիվի անդամների համար իրականացվել է դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, կոոպերատիվի կարիքների գնահատում, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմաներով: Ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից՝          «Աջակցություն Մեղրաշատ գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում:Ուսուցման ընթացքում ներկայացվել են կոոպերատիվ հասկացության սահմանումները,  կոոպերատիվների և այլ կազմակերպությունների տարբերությունները, սխալ պատկերացումները կոոպերատիվի մասին, ինչպես նաև՝ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության հաջողված օրինակներ: Ուսուցման երկրորդ մասում իրականացվել է կարիքների բացահայտում, ըստ որի կոոպերատիվի անդամները ներկայացրել են համայնքի՝ կոոպերատիվի համար անհրաժեշտ գործունեության տեսակները, որոնք ավելի լավ տնտեսական ազդեցություն կարող են ունենալ անհատ ֆերմերային տնտեսությունների համար:Ուսուցմանը  մասնակցել են ընդհանուր թվով 12 մասնակից, որոնց տրամադրվել են տեղեկատվական գրքույկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել