Image
Noyemberyan

Նոյեմբերյանի մանկական գրադարանի վերանորոգում

Սոցիալական զարգացում
|
Նոյեմբերյան, Տավուշ

Ծրագրի իրականացման արդյունքում Նոյեմբերյանի մանուկներն ու պատանիները հնարավորություն կունենան հաճախելու և օգտվելու գրադարանից պատշաճ պայմաններում։ Իսկ գրադարանի 5․000 հատոր գրականությունը կփրկվի քայքայումից։ Գրադարանը նաև կծառայի մանկական գրական միջոցառումներ անցկացնելու համար։

20%
17000 EUR

Նոյեմբերյան քաղաքը Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի կենտրոնն է։ Բնակչությունը մոտ 6000 մարդ է՝ 1570 ընտանիք։ 

Նոյեմբերյանն ունի 2 դպրոց /ավագ և հիմնական/, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, մարզադպրոց, երկու գրադարան՝ ընդհանուր և մանկական, երկու մանկապարտեզ և եկեղեցի:

Նոյեմբերյանի մանկական գրադարանը տեղակայված է գեղարվեստի դպրոցի շենքի 1-ին հարկում։ Այն ունի երկու աշխատակից, մոտ 5․000 գրականություն և սպասարկում է հիմնականում Նոյեմբերյանի երկու դպրոցների ավելի քան 700 աշակերտների: 

Մանկական գրադարանն զբաղեցնում է մոտ 150քմ մակերես, տարածքը հարմարեցված է գործունեության համար, գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման կարիք: Անհրաժեշտ է փոխել լուսամուտները և դռները, վերանորոգել սանհանգույցը, գրապահոցները, դահլիճը։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել